Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպն իր քաղաքացիական կնոջը` դերասանուհի եւ երգչուհի Վանեսա Պարադիին կվճարի 157 միլիոն դոլար:

Դա Ջոնի Դեպի վերջնական որոշումն է, իսկ թե ով կդառնա երկու երեխաների` 13-ամյա Լիլի Ռոուզի եւ 9-ամյա Ջեքի խնամակալը, այս հարցը դեռեւս բաց է մնում, նշում է «pravda.ru»-ն:

Հիշեցնենք, որ հունիսին շոու բիզնեսի ամենաամուր եւ գեղեցիկ զույգերից մեկը` «ծովահեն» Ջոնի Դեպը եւ ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադին հայտարարել էին իրենց հարաբերությունների խզման մասին: Ջոնի Դեպը, ով վերջերս նշել էր իր 49-ամյակը, եւ 39-ամյա Պարադին ամուսնացած չէին, սակայն միմյանց հետ ապրել էին 14 տարի: Նրանք ունեն 2 երեխա: