Իռլանդիայում մահացել է միջազգային բեսթսելլերների հեղինակ Մեյվ Բինչին: Գրողը, որի գրքերը ավելի քան 40 մլն տպաքանակով տարածվում էին աշխարհով մեկ, մահացել է 72 տարեկան հասակում` կարճատեւ հիվանդությունից հետո:

Բինչին իռլանդացի ամենահայտնի գրողներից է, նախկինում աշխատել է որպես ուսուցչուհի, այնուհետեւ` լրագրող The Irish Times-ում, գրում է «Նովիե Իզվեստիան»:

Բինչին հայտնի է դարձել 1982թ.` իր առաջին «Վառիր գրոշանոց մոմը» վեպի լույսընծայումից հետո: Նա տասից ավելի վեպերի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են 37 լեզուներով:

1995թ. Բինչիի «Ընկերների շրջապատը» վեպն էկրանավորվել է, գլխավոր դերակատարները Միննի Դրայվերը եւ Քրիս Օ'Դոննելն են: Գրողի վերջին վեպը` «Ֆրենկիի մտածողությունը» (Minding Frankie) հրատարակվել է 2010թ.: