Քաղաքացիական նախկին ամուսինն առեւանգել է  «Կրասկի» խմբի մենակատար Մարինա Իվանովային եւ գրեթե մեկ օր պատանդ պահել: Աղջկան ազատել են Ռուսաստանի Լենինգրադի շրջանի Կիրովի ՆԳՆՄ-ի աշխատակիցները:

Ոստիկանության աշխատակիցների խոսքով`24-ամյա Իվանովան առեւանգվել է Շլիսելբուրգի իր տնից: Նախկին ամուսինը նրան հարկադրաբար նստեցրել է «Ինֆինիտի» ավտոմեքենան եւ տարել Պետերբուրգ:

Ավտոմեքենան հայտնաբերվել է Շաֆիրովսկի պողոտայի թիվ 16 տան առջեւ: Աղջիկը վախեցած եւ հուզված վիճակում էր, նա հայց է ներկայացրել նախկին ամուսնու դեմ:

24-ամյա կասկածյալ Մաքսիմ Նեդվիգան ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է մոր հաշվին, ով Պետերբուրգում սեփական բիզնես ունի:

Աղջիկը խոստովանել է, որ նրանից հեռացել է վախի պատճառով. Տղամարդը խանդոտ էր, ագրեսիվ էր եւ հանգիստ չէր տալիս:

Մարինան ցանկացել է համերաշխ բաժանվել, բայց դա Մաքսիմի ծրագրերում չէր մտնում: Ամեն օր նա զանգահարում եւ սպառնում էր: Առեւանգման չարաբաստիկ օրը Մաքսիմը լցակայանում դուրս է եկել ավտոմեքենայից, աղջիկը պահը հարմարեցրել, զանգահարել է մորը, վերջինս ոստիկանություն է կանչել: Կասկածյալը ձերբակալված է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անձի առեւանգում» հոդվածով: