«Մատրիցա» եռագրության ռեժիսոր Լարի Վաչովսկին հանդես է եկել միջին տարիքի կնոջ կերպարում` վարդագույն մազերով: Նա ավարտում է սեռափոխության  փուլը: 

47-ամյա Լարի Վաչովսկին Հոլիվուդում Սթիվեն Սփիլբերգից հետո համարվում է ամենաազդեցիկ ռեժիսորը: 10 տարի առաջ «Մատրիցայի» ստեղծողն սկսել է  հորմոնային  գործընթացը, որն իրեն կնախապատրաստի սեռափոխության վիրահատությանը: Իր նոր «Ամպե քարտեզ» ֆիլմի  վագոն-խցիկում Լարին կանացի բարձր ձայնով ասում է.  «Բարեւ, ես Լանան եմ: Սա իմ առաջին երեւան գալն է նոր կերպարով:

Կինոնկարի վրա նաեւ աշխատում են ռեժիսոր Թոմ Թիքվերը եւ Լարիի եղբայր Էնդի Վաչովսկին: Ֆիլմում Վաչովսկի եղբայրներն առաջին անգամ են միասին հանդես գալիս որպես եղբայր եւ քույր` Լանա եւ Էնդի, հայտնում է Medikforum-ը: