ԱՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է գրող Գոռ Վիդալը: Գրողը մահացել է հուլիսի 31-ին Հոլիվուդի իր տանը:
Մահվան պատճառը հիվանդության բարդացումներն են եղել, հայտնում է Los Angeles Times-ի կայքը` հղում անելով գրողի զարմիկ Բյոր Սթիրսին: 

Վիդալը բազմաթիվ հայտնի վեպերի հեղինակ է, որոնցից են «Բերը» եւ «Մայրա Բրեքենրիջը», դրամաներ` «Ամենաարժանին», ինչպես նաեւ էսսեներ ամենաբազմազան թեմաներով` սեքսից մինչեւ քաղաքականություն եւ կրոն:
Նա առաջին գրողներից է, որն իր գրքերում համասեռամոլ կերպարներ է ընդգրկել, 1948-ին լույս տեսած վեպը իրարանցում է առաջացրել ընթերցողների մոտ:

1993 թվականին գրողը պարգեւատրվել էր Ազգային գրքի մրցանակով`«Միացյալ նահանգներ, 1952-1992» գրքի համար: