ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորության շեյխ Մոհամադ Մուսալամիին։

Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել Սաուդյան Արաբիայի թագավորության հետ առեւտրատնտեսական կապերը եւ իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր։

Մոհամադ Մուսալամին, նշելով, որ իր առաջին այցը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, տեղեկացրել է, որ հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային համալիր կառուցելու ծրագրով։ Ըստ շեյխի՝ համագործակցության լուրջ հեռանկարներ կան նաեւ գյուղատնտեսության ոլորտում։

ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախատեսվող ծրագրերի իրականացմանը։