Դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանում եւ հանրապետության արեւելյան շրջաններում տեղումներ կդիտվեն առավելապես անձրեւի տեսքով. ցերեկային ժամերին ջերմաստիճանը կլինի +8; +10 աստիճան։ Այդ օրը ձյուն կտեղա միայն լեռնային շրջաններում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ»-ի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Հունվարի 1-ին եւ 2-ին հանրապետության տարածքում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +13 աստիճանի։ Գիշերային ժամերին ջերմաստիճանի էական նվազումներ չեն լինի՝ -1; +1։

Երեւանում, Զարուհի Պետրոսյանի խոսքով, ձյան կարելի է սպասել ոչ շուտ, քան հունվարի 4-ին։