Սեպտմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում մինչ այս պահը իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը և անկուսակցական Կարեն Թումանյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է Սամվել Դարբինյանի առաջադրումից 10 րոպե անց:
Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկ և կավարտվի օգոստոսի 10-ին ժամը 18:00-ին: Տիգրան Պապանյանի փոխանցմամբ` Վանաձորի ավագանու անդամության թեկնածու ժամը 18:00-ի դրությամբ առաջադրվել է 11 թեկնածու:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























