Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության գործունեությունն օգոստոսի 5-ին ժամանակավոր դադարեցվել էր: Պատճառը հանք լցված անսպասելի ծուխն էր:
Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, պարզվել է, որ ծուխը բարձրացել էր հանքի որոշ աշխատակիցների մեղքով, ովքեր ցանակցել էին ընկերությունից պղինձ գողանալ, ու նախքան դա անելը` պղնձե լարի արտաքին պլաստմասե շերտն այրել: Անփութության արդյունքում ծուխ էր բարձրացել եւ լցվել հանք, որտեղ աշխատելիս էին եղել հանքի աշխատողները:
Կիրակի օրն առավոտյան աշխատանքի մեկնած կոմբինատի աշխատողներն ասել են, որ հանք չեն կարողացել մտնել, քանի որ այն դեռ փակ էր, եւ անվտանգության կանոններից ելնելով հանք ներս մտնել դեռ չէր թույլատրվում:
Բարեբախտաբար, աշխատակիցներն անմիջապես դուրս են բերվել հանքից, եւ ոչ ոք չի տուժել, իսկ գողության փորձի հեղինակները դեռ հայտնի չեն:
Ձեռնարկված քայլերից հետո հանքի գործունեությունը կրկին վերականգնվել է:




























