Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 36 քաղաքացիների, այդ թվում` ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների: Նրանք նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական, իրավական եւ այլ ոլորտներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել եւ համապատասխան լուծում տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:




























