Լուսնի վրա ոտք դրած առաջին տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը սրտի վիրահատություն է տարել:
Ըստ նրա կնոջից ստացած տեղեկությունների`այժմ Արմսթրոնգը, որը վերջերս 82 տարեկան է դարձել, ապաքինվում է, հայտնում է rbc-ն:
Արմսթրոնգն առաջին մարդն է, որ Լուսին էր այցելել «Ապոլոն-11» տիեզերանավի արշավախմբի հետ: Դա տեղի էր ունեցել 1969 թվականի հուլիսի 21-ին: Հենց այս տիեզերագնացին է պատկանում «Փոքր քայլ մարդու, բայց հսկայական ցատկ մարդկության համար» թեւավոր արտահայտությունը:
NASA-ում աշխատանքն Արմսթրոնգը թողել է 1971 թվականին: Դրանից հետո նա դասավանդել է Ցինցինատիի համալսարանում, եղել է նաեւ տիեզերագնացության Ազգային խորհրդի հանձնաժողովի անդամ:
2009 թվականին Արմսթրոնգը պարգեւատրվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ոսկե մեդալով: Ներկայումս Ն. Արմսթրոնգը գործարարությամբ է զբաղվում:



























