Իրանը ձգտում է Ադրբեջանից գազ գնելու շուրջ համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է իրանական ՖԱՐՍ գործակալությունը:
«Հաջորդ շաբաթ մենք կձգտենք մեր օրկարգում ընդգրկել այդ հարցով բանակցություններ սկսելու հարցը, որպեսզի վերջնական արդյունքի հասնենք, քանի դեռ ենթակառուցվածքների հետազոտություններ են ընթանում, որոնք անհրաժեշտ են այդ երկրից դեպի Իրան գազ ստանալու համար»,- հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության կառավարիչ Սեիդ Ռզա Քեսաիզադեն:



























