Մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան կներկրվի 10 հազար հատ ռոկ կրակեր տիպի պայթուցիկ եւ 8 հազար հատ դետոնատոր պարկուճ: Պայթուցիկներն օգտագործվելու են ընդերքօգտագործման նպատակներով:
«Էկոլուրի» փոխանցմամբ, դրանք Հայաստան պետք է ներկրի «ԱԼՆԵՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Ընկերությանը պայթուցիկներ ներմուծելու թույլտվության մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կքննարկվի գործադիրի օգոստոսի 16-ի նիստում:
Պայթուցիկների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության եւ անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը կիրականացնեն ՀՀ բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:



























