Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 173 կմ-ին բախվել  է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ «Տոյոտա Կորոլա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: