Օգոստոսի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 31-ամյա Կարլեն Բ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, 25-ամյա Հարություն Պ.-ն բաց պատուհանից մտել է Աշոցքի պանրի գործարանի արտադրամաս, գողացել համակարգիչ ու ավտոմեքենայի մարտկոց, սակայն նկատելով իրեն` գողոնը արտադրամասի տարածքից գցել է դուրս եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























