Օգոստոսի 16-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին  բախվել  է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 15.05-ին, «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի գերեզմանատան ճանապարհին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: