Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ին, Թեւոսյան փողոցի թիվ 15/12 շենքի մոտ իրար են բախվել «ԲԻԴ» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21063»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21102» եւ «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենաներ, ապա երկու ավտոմեքենաները բախվել են «Շկոդա» ավտոմեքենայի: «Շեւրոլե»-ի ուղեւորուհին ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























