Օգոստոսի 16-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց վարչական տարածքներից հավաքվել և այրելով  ոչնչացվել է ընդհանուր առմամբ  2960 կգ 500 գրամ կանեփի բույսի կանաչ զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գործողությունն իրականացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում: