Օգոստոսի 16-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 52-ամյա Կարուշ Ս.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Հաղթանակի պողոտայի զբոսայգում անհայտ անձը, զանգահարելու պատրվակով, խնդրել է իր «Սամսունգ-C-3010» տեսակի բջջային հեռախոսը եւ բացահայտ հափշտակելով ` դիմել փախուստի:
Նույն օրը ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է 33-ամյա, նախկինում դատված Արա Ս.-ն:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արա Ս.-ն խոստովանել է, որ ս/թ օգոստոսի սկզբներին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգում, 35-ամյա Աստվածատուր Ու.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:
Հափշտակվածն առգրավված է, նախաքննությունը շարունակվում է:




























