Պարզվել է այսօր`օգոստոսի 17-ին Ստեփանավան-Վանաձոր ատոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների ինքնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արտաշես Խանդարբեկյանը, Արմավիր քաղաքի բնակչուհի, 49-ամյա Ռուզաննա Մնացականյանը եւ 9-ամյա Ռուզաննա Խաչատրյանը: Տուժածների մոտ ախտորոշվել է սալջարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ժամը 17:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի ոլորաններում: Միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 31 ՍՏ 115 եւ ուղեւորատար Գազել մակնիշի 3576 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինս այդ պահին բարձված է եղել տարատեսակ սննդամթերքներով:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը ջոկատի հրամանատար Սերգեյ Ղարաքեշիշյանի ղեկավարությամբ: Դեպքի վայրում են եղել նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանները` Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























