Օգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գալստյան-Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ առկա է եղել գազի արտահոսք. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: