Այսօր` օգոստոսի 17-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 08:20-ի սահմաններում` «Լոռի» հանգստյան տան մոտակայքում ՈՒԱԶ մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը, ինչի արդյունքում մեքենայի վարորդ, Վահագնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Վ. Փիրումյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Մեզ հասած տեղեկություններով Փիրումյանը անտառ էր գնացել ազնվամորի հավաքելու:
Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:



Լուսանկարները` !դվարդ Արզումանյանի




























