Երեւանի կանանց «Հատիս» ակումբը քիչ առաջ բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի 1/16 եզրափակչի խաղարկության շրջանակներում «Միկա» մարզահամալիրում 69:80 հաշվով ցավալի պարտություն կրեց Օրենբուրգի «Նադեժդա» թիմից:

Նշենք, որ «Հատիսը» «Նադեժդայի» հետ խաղին ներկայացել էր բավական խոշոր կորուստներով: Թիմից հեռացել էին Իվա Սերդարը, Ջուլիան Վիանին, վրացի բասկետբոլիստուհիներ Նատիա Աբուլաձեն եւ Նատիա Ֆուտկարաձեն, նաեւ նախորդ տարվա ամենաարդյունավետ խաղացող Մաուրիտա Ռեյդը:

«Հատիսի» կազմում բավական լավ խաղ ցուցադրեցին նորեկները: Մասնավորապես, ամերիկուհի Ամանդա Ջեքսոնը մեր թիմի ամենաարդյունավետ խաղացողն էր՝ 21 միավորով: 19 միավոր բերեց Աննա Պոկոյովան:

«Հատիսի» եւ «Նադեժդայի» հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին: