Առողջապահության նախարարությունը հայտնում է, թե համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: 

ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում` ՀՀ կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում բնակչության շրջանում ինչպես սեզոնային, այնպես էլ թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում, քանի որ համաճարակային իրավիճակը նշված հիվանդությունների առումով հանգիստ է, համաճարակային ցուցում չկա: