Թուրքիան մտադիր է հեռանկարում գազ գնել Թուրքմենստանից:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յլդըզը մասնակցել է Թուրքմենստան-Իրան գազատարի բացմանը, որի կապակցությամբ թուրք լրագրողների ներկայությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը նշել է, որ հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության համար անհրաժեշտ քայլերը։ Թուրք նախարարը նշել է, որ հեռանկարում կա Թուրքիմենստանից եւս գազ գնել եւ տեղափոխել իրանական խողովակաշարի միջոցով, ինչպես նաեւ ադրբեջանականի միջոցով։


























