Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է, որ խաղում է 20-րդ դարի աշխարհի լավագույն ակումբի՝ «Ռեալի» կազմում։ Սակայն խոստովանում է, որ դեռեւս չի վարժվել այն ճնշմանը, որին ստիպված է ենթարկվել այս ակումբի կազմում խաղալիս։ Բացի այդ, Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ նրա բոլոր քննադատները ներկայումս այլ թեմաներ են քննարկում։ Այնինչ խաղաշրջանի սկզբում քննադատության առարկան միայն նա էր։

«Երբ ես տեղափոխվեցի „Ռեալ“, բոլորը խոսում էին իմ կանանց, հարսնացուների եւ գիշերային կյանքի մասին։ Իսկ այժմ այդ մարդիկ խոսում են միայն իմ խփած գոլերից։ Իմ ցանկությունն է „Ռեալի“ հետ հաղթել բոլոր հնարավոր առաջնություններում։ „Մանչեստր Յունայթեդի“ կազմում ես հաղթեցի ամեն ինչում եւ այժմ նույնն ուզում եմ կրկնել նաեւ Իսպանիայում։ Եւ թող ոչ մեկը չկասկածի, որ իմ այս խոսքերն անկեղծ են»,- հայտարարել է Ռոնալդուն։