Հայաստանի համախառն ակտիվները 2011 թ. վերջի դրությամբ արտասահմանում կազմում են 4.8 մլրդ դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համախառն ակտիվները պատկանում են եւ ընկերություններին, եւ ֆիզիկական անձանց, եւ պետական մարմիններինմ: 2010 թ. համեմատ արտասահմանյան ակտիվներն ավելացել են 500 մլն դոլարով: Համեմատության համար` նախաճգնաժամային 2008 թ. արտասահմանյան ակտիվները կազմել են 3.1 մլրդ դոլար:
Արտասահմանյան ակտիվներից 163 մլն դոլարը ուղղակի ներդրումներ են, 250 մլն դոլարը` վարկեր: Սակայն ակտիվների ամենամեծ բաժինը դրամական միջոցներն են` 2.3 մլրդ դոլար: Ընդ որում` արտասահմանում պահվող դրամական միջոցները տարեկան աճում են միջինը 400 մլն դոլարով: Այս ցուցանիշը նաեւ ցույց է տալիս կապիտալի արտահոսքի չափը:


























