Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ազգային առաջնությունների հերթական վարկանիշային ցուցակը: Հաշվարկի արդյունքում Հայաստանի առաջնությունն առաջ է անցել Ադրբեջանի առաջնությունից:
Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում ներքին առաջնությունում եւ միջազգային ասպարեզում ցույց տված արդյունքները:
Համաձայն IFFHS-ի փորձագետների՝ Հայաստանի ազգային առաջնությունը զբաղեցնում է 75-րդ տեղը: Ադրբեջանը հանգրվանել է 97-րդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգան, որին հետեւում են իսպանական Լա լիգան եւ գերմանական Բունդեսլիգան:




























