Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 23-ի դրությամբ ազատ են արձակվել 103 անձ: Որոշման 7-րդ կետի համաձայն, կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը:
Հունիսի 23-ի դրությամբ Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատվել է 35 անձ, Արթիկ ՔԿՀ-ից ազատվել է 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, Վանաձոր ՔԿՀ-ից ազատվել է 12 անձ, Գորիս ՔԿՀ-ից` ազատվել է 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, Վարդաշեն ՔԿՀ-ից ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից` ազատվել է 7 անձ, Աբովյան ՔԿՀ-ից` 10 անձ, Մեղրի ՔԿՀ-ից ազատվել է 7 անձ:




























