Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ութամյա գովազդային պայմանագիր է ստորագրել Nike ընկերության հետ՝ 70 մլն դոլար արժեքով, եւ այդ գումարը ռեկորդային է դարձել ռուս թենիսիստների համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Պայմանագիրը նախատեսում է, որ Շարապովան, ով ներկայումս զբաղեցնում է WTA-ի վարկանիշի 14-րդ հորիզոնականը, մասնակցելու է հագուստի դիզայնի աշխատանքներին: Մարզուհին տոկոսներ է ստանալու նաեւ վաճառքից:
Նշենք, որ վերջին տարիներին Շարապովան Nike-ից ստանում էր 6-7 մլն դոլար: Այժմ վճարումները կաճեն մինչեւ 8,75 միլիոնի: Այդ ընկերության ամենախոշոր գովազդային պայմանագիրը եղել է գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ, որին վճարում էր տարեկան 30 մլն դոլար, իսկ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին Nike-ը վճարում էր 12 մլն դոլար: Շարապովային դեռ չի հաջողվել մտնել ամենալավ վարձատրվող մարզիկների քսանյակի մեջ, բայց ռուսաստանցիների մեջ նա, անխոս, առաջատարն է:



























