Մադրիդի" Ռեալի նախկին խաղացող Զինեդին Զիդանը Քրիշտիանու Ռոնալդու հասցեին գովասանքներ է շռայլել։ Զիդանը, ով ներկայումս զբաղեցնում է ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը, զարմացել է, թե ինչերի է հասել «Ռեալի» հարձակվողը։ «Անհավանական է, թե ինչերի է հասել Ռոնալդուն այդ տարիքում։ Իր խաղով նա հավատ է ներշնչել թիմին։ Ինձ հիացնում եւ զարմացնում է այն, թե ինչպես արագ նա կարողացավ հարմարվել թիմին»։
Ինչ վերաբերում է իր պաշտոնին, Զիդանը հայտարարել է. «Մեծ հաճույքով եմ աշխատում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Ես դեռ սովորում եմ, իսկ Պերեսն ինձ լրիվ ազատություն է տվել։ Հետագայում հույս ունեմ զբաղեցնել ակումբի կառավարչի պաշտոնը»։



























