Հին տոմարով Նոր տարին նշվում է հունվարի 14-ին: Հին և նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Ինչպես հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը, Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին այն բանից հետո, երբ Հռոմի Գրիգոր 13-րդ պապը հայտնաբերեց, որ Հուլյան /հին/ տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Պատճառն այն էր, որ 325թ., Նիկիայի ժողովի որոշմամբ` գարնանային գիշերահավասարը համարվել էր մարտի 11-ը` մարտի 21-ի փոխարեն:
Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին /հինգշաբթի/ հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալը առաջացել էր 325 — 1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:
16- 20րդ դարերի ընթացքում Հուլյան /հին/ և Գրիգորյան /նոր/ տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին հին և նոր տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:




























