Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են գազի շուրջ իրենց բանակցությունները:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանա-թուրքական բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Նախիջեւանում՝ այս տարվա օգոստոսի սկզբին: Պետնավթընկերության եւ թուրքական BOTAS ընկերության ներկայացուցիչները քննարկելու են Թուրքիային մատակարարվող ադրբեջանական գազի ծավալի ու գնի, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցմանը վերաբերող հարցերը