WBA վարկածով աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի նկատմամբ նորից քրեական գործ է հարուցվել։ Այս անգամ առողջությանը դիտմամբ վնաս հասցնելու մեղադրանքով։ Խոսքը «հին գործի» մասին է, որի նախապատմությունը գալիս է 2006 թվականից, երբ «Սպարտակ» մարզահամալիրի պահակ Յուրի Սերգեեւի հետ վեճի ժամանակ Վալուեւը նրան ծեծել էր։ Աշխարհի չեմպիոնը մեղադրվել էր թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, սակայն 2009 թվականին պարզվեց, որ պահակի մոտ կոտրվել էին մի քանի կողեր։ Նոր դատաբժշկական հետաքննությունը հաստատել է, որ վնասվածքները ստացվել են Վալուեւի հետ ընդհարման ժամանակ։ Պահակի առողջությանը հասցված վնասվածքը գնահատվել է միջին ծանրության։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























