Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, «Դեու» մակնիշի տաքսի ավտոմեքենան Բալահովիտ-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, Երեւանյան խճուղում իրար են բախվել «Շկոդա», «ԲՄՎ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ,  ինչի  հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ին, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի «Հասանի ուրթ» կոչվող հանդամասից խոտով բարձված իջնելիս դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: