Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 18-ին նշանակվել էր քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։
«Առավոտի» փոխանցմամբ, այսօր առաջին նիստն էր։ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դրան տիրանալու համար։ Ըստ գործի նյութերի, նա տիրացել է այս գործով տուժող Գրիգոր Ղասաբյանի 508 հազար ՀՀ դրամին։ Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայալու մասին։
Դատական նիստը հետաձգվեց մեղադրողի դատարան չներկայանալու պատճառով, եւ այն նշանակվեց հոկտեմբերի 2-ին։




























