Սեպտեմբերի 16-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցել են Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվել են հանձնաժողովի առջեւ ծառացած հիմնական խնդիրները, հնչել են միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաեւ ձեւավորվել է դրանք կարգավորող վարչություն:




























