ՀԱԿ-ը Ծաղկաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Հովիկ Հակոբյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո։
Նա նաեւ տեղեկացրել է, որ քաղխորհրդի նիստում քննարկվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության աշխատանքն ու առաջնահերթ օրինագծերը, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 21-ամյակի տոնակատարության հետ կապված հարցեր:




























