Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Լեւոն Զելիկյանին, որը սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Խափանման միջոցը` կալանք: Լ. Զելիկյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Իջեւանի եւ Աշտարակի բաժինների ծառայողները Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Իսախանյանին, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար:





























