Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի բուսաբանական այգում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին, մարվել՝ 18.32-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք եւ թփուտներ: