Շինարարներ փողոցի զբոսայգու խաղահրապարակի ճոճանակից վայր ընկնելու հետեւանքով այսօր` սեպտեմբերի 20-ին Շինարարներ փողոցի 31 շենքի բնակիչ 7-ամյա Լիլիթ Արմենի Սեւոյանը ուղեղի ցնցումով, գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Մաշտոցի բաժնից: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում NEWS.am-ին տեղեկացրին, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:




























