Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 5-ին կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:





























