Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության, ԱԱԾ կինոլոգիական ծառայությունների աշխատակիցները եւ ՀՀ ՊՆ սակրավորները իրականացրել են տարածքի զննում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:





























