Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.15-ին, Երեւանի Գայի եւ Մյասնիկյան պողոտաները կապող կամրջի վրա իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























