Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 12.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում զենք- զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է 2 ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ` առանց պայթուցիչների, գլանաձեւ 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳ -42» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ՊԳ -7 ՊՄ» տիպի պայթափաթեթ, նռնակի 4 պայթուցիչ, «ԱԿ» ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30-ական փամփուշտներով, եւ տարբեր տրամաչափի 101 փամփուշտ:

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: