Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Ակնաշեն գյուղից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Նիկողոս Ստեփանյանին, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նոր Նորքի եւ Ջրվեժի բաժանմունքի ծառայողները Երեւանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքին հարակից տնից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հրաչյա Գեղամյանին , որը հուլիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
Հ. Գեղամյանը հանձնվել է ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունք:





























