Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Քոչարյանը, որ հանդես էր գալիս Երեւանի «Ուլիսի» կազմում, լքել է թիմն ու տեղափոխվել Կապանի "Գանձասար, որի կազմում ավելի վաղ հանդես է եկել: «Գանձասարի» հետ հայկական ֆուտբոլի վետերաններից մեկն արդեն երկամյա պայմանագիր է ստորագրել:
Ուշագրավ է, որ «Գանձասարում» Քոչարյանը զույգ է կազմելու հայկական ֆուտբոլի մեկ այլ վետերանի՝ Արսեն Ավետիսյանի հետ: Երկու խաղացողներն էլ Հայաստանի ռեկորդակիրներ են՝ խփած գոլերի քանակով: Ավետիսյանի հաշվին կա 188 գոլ, Քոչարյանն աչքի է ընկել 129 անգամ:




























