NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երգչուհի Անի Քրիստիի` ԱՄՆ-ում վթարի ենթարկվելու դեպքի մասին: Անի Քրիստին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, ԱՄՆ-ի ժամանակով 19.00-ին: «Մեքենայում մենակ էի, դուրս էի եկել քոլեջից, բարձր գնահատական էի ստացել, ճանապարհին զանգ ստացա ընկերուհուցս, ում բալիկին տանը անհաջող խաղալու հետեւանքով տեղափոխել էին հիվանդանոց, շտապում էի նրան մխիթարելու, մինչ նրա ամուսինը կհասներ, բայց ցավոք չկարողացա ավելի շուտ հասնել»,- պատմեց Անին` ուրախությամբ հայտնելով, որ այժմ թե իր, թե ընկերուհու բալիկի մոտ ամեն ինչ նորմալ է:

Վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ փողոցում, Անին ընթանում էր  Range Rover Evoque 2012 թվականի արտադրության ավտոմեքենայով եւ հանդիպակաց ընթացող ավտոմեքենան ուժեղ հարվածել է իր մեքենային այն ժամանակ, երբ ինքը փորձել է ձախ թեքվել: Երգչուհու մեքենան վերջանականապես ջարդվել է, այլեւս քշել հնարավոր չէ, պետք է նորը գնի: Իսկ թե վթարը ում մեղքով է եղել, ով է խախտել ճանապարհատրանսպորտային կանոնները, ապա Անին նշեց, որ մանրամասները դեռ ճշտվում են, ամեն ինչ պարզ կդառնա մի քանի օրից:

Ի դեպ, Անին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նաեւ, որ հնարավոր է`շուտով Հայաստանում հանդես գա համերգներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երգչուհի Անի Քրիստին ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել: Այս մասին երգչուհին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում` տեղադրելով նաւե վթարի ենթարկված իր ավտոմեքենայի լուսանկարները: Լուսանկարների տակ գրված մեկնաբանություններին ի պատասխան` Անին հայտնել է, որմ Փառք Աստծո, ինքը լավ է եւ իրեն բան չի պատահել: «Շնորհակալ եմ, Տեր Աստված, կյանքս փրկելու համար»,- գրել է Անին: