Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր` սեպտեմբերի 27-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ հանդիպել է ՀՀԿ գրասենյակի հարեւանությամբ հավաքված  Բուզանդի եւ Արամի  փողոցների բնակիչներին: Արդեն մի քանի տարի է, ինչ  բնակիչները դիմում են տարբեր պատկան մարմինների եւ պաշտոնյանների` խնդրելով իրենց հարցին լուծում տալ: Այս անգամ էլ նրանք նամակ են հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին, ով վստահեցրել է, որ նրանց հարցը կլուծվի:

Հիշեցնենք, 2008 թ Արամի եւ Բուզանդի փողոցների սեփական տները ճանաչվել են պետական գերակա շահ ու քանդվել, դրանց փոխարեն կառուցվել  են բազմաբնակարան էլիտար շենքեր: Բնակիչներին, սակայն, ոչ համարժեք փոխհատուցում է տրվել, ոչ էլ բնակարան: