Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւ «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ովքեր փորձաշրջան էին անցնում Դոնեցկի ակումբում, ընկերական խաղում հանդիպել են ղազախական «Օրդբասիի» հետ։ Ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Դաշյանը, խաղադաշտ են դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ աչքի են ընկել օգտակար գործողություններով։ Խաղն ավարտվել է ղազախական ակումբի հաղթանակով, չնայած այն բանին, որ առավելությունը «Մետալուրգի» կողմն է եղել։
Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբն իր ուսումնամարզական խաղերը կանցկացնի Անթալիայում։ Ուզում ենք հավատալ, որ «Բանանցի» երիտասարդ խաղացողը կհաստատվի թիմի կազմում։




























